Ինչ է հայտնաբերվել դատապարտյալի համար տարված բանանի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 28-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեսակցությունների տրամադրման և հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Վ.-ի անվամբ քաղաքացի
Տ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում երկու բանանի միջից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված «B 8» գրառմամբ 4 դեղահաբ:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին:




Լրահոս