«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներն այս օրերին հանդիպումներ են ունեցել Ընտրական օրենսգրքում սպասվելիք փոփոխությունների շուրջ և հանդիպել են ինչպես նախաձեռնող անդամներին, այնպես էլ ՄԱԿ-ի առաքելությանը։ Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե իրենց առաջարկություններից գլխավորը եղել է պարզ, համամասնական ընտրակարգի անցումը։
«Մենք 2 շաբաթ առաջ մեր առաջարկությունների փաթեթն ենք ներկայացրել, հանդիպում ենք ունեցել և ներկայացրել մեր առաջարկները։ Բնականաբար, կարևորագույններից մեկն էլ պարզ համամասնականի անցումն է եղել։ Մենք առաջարկում ենք, որ ռեյտինգային կոչված ընտրակարգը դուրս կգա, որովհետև 2017 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ դա ստեղծված է վարչական, ֆինանսական ռեսուրսներ օգտագործելու միջոցով խորհրդարան գալու համար»,- նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան