
Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը գրում է. «Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի առթիվ դեռ երեկ պետք է արտահայտվեի, սակայն տեխնիկական պատճառներից ելնելով այսօր եմ արտահայտում կարծիքս. Տիկին Ժաննա, մեկ անգամ առիթ եմ ունեցել ձեր արտահայտությունների համար նախատելու ձեզ:
Ստիպված եմ ձեր անհարիր պահվածքի և արտահայտույթյան («գյալմա»՝ եկվոր բառն օգտագործելու) համար ներողություն խնդրել բոլոր ժամանակների Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Եվ հավատացեք՝ քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողեք այն ու հեռացեք»:
Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանում միջադեպ էր գրանցվել Տիկին Ժաննայի և Հայկ Խանումյանի միջև: