«Ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ «Ժամանակ» թերթի խմբագրություն էին ահազանգել Արարատի մարզի Վեդի, Վանաշեն, Գոռական, Սիսավան համայնքների բնակիչները, ովքեր դժգոհում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը ոչնչանում է: Հողօգտագործողների խոսքով՝ Ազատի ջրամբարում սելավի ջրերից ամբարված բավական ջրային պաշար կա, բայց դա հասարակ մահկանացուների համար չէ: Մեր տեղեկություններով՝ Ազատի ջրամբարում գարնանային սելավից հավաքված ջրերի առյուծի բաժինը հատկացվում է Հովիկ Աբրահամյանի հսկայական հողատարածքների ոռոգման համար, դրանք ուղղվում են հատկապես Քաղցրաշենում ունեցած նրա 1000-ավոր հեկտար խնձորի այգիների ոռոգմանը: Ի դեպ, Ազատ գետի ամբարված ջրերից անմասն չեն մնում նաև ավշարցի Գրիգորյան եղբայրները՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը և Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Մեզ ահազանգած հողօգտագործողները նշեցին, որ ոռոգման ջրի խնդիրը չլուծելու դեպքում իրենք պատրաստվում են փակել Արարատի մարգի միջպետական նշանակության ճանապարհը»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: