![](https://armlur.am/wp-content/uploads/2018/06/953A800C-EBE0-4C1D-A5E0-1B9AF66D3599_cx16_cy10_cw83_w1023_r1_s.jpg)
«168 ժամ» թերթը գրում է․ «Հակառակորդը հասկանում է, որ Հայաստանը որոշ դժվարություններ հաղթահարելու փուլում է, նոր իշխանությունները Ղարաբաղի հարցում միայն մեկ աղմկահարույց հայտարարություն են արել, և գործընթացը դեռ տեղից չի շարժվել: Ադրբեջանը չի պատկերացնում, թե ինչ կարող է սպասել այս իշխանություններից ռազմական դաշտում նման իրավիճակներում, սադրանքների կամ ռազմական գործողությունների ժամանակ: Բարձր լարվածության գործընթաց է, որը, ըստ այդ հաշվարկի կբացահայտի ՀՀ իշխանությունների մտադրությունները և իրական ամրությունը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին շրջանի հայտարարություններին և շփման գծում առկա իրավիճակին՝ ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը: Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունների արձագանքն այս ամենին տեսանելի կողմում համարժեք է, բայց միայն տեսանելի կողմը մեկնաբանելը քիչ է, քանի որ նման հակամարտություններում մեծածավալ անտեսանելի դիվանագիտական և ռազմական աշխատանք է տարվում»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: