
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Կառլեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկացված լինելով, որ իր վարորդ, համագյուղացի և ազգական Մարտին Հովհաննիսյանը 2014թ. հուլիսի 28-ից մինչեւ 2016թ. դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում` աշխատանքային օրերին, շուրջ 259 օր բացակայել է ՀՀ-ից ու չի ներկայացել աշխատանքի, իր պաշտոնական դիրքն օգտագործելով` անտեսել է նշված հանգամանքը, եւ չաշխատած օրերի համար փոխանցվել է 740 հազար 631 ՀՀ դրամ գումարի աշխատավարձը: Ասել է թե` նա այդ կերպ վատնել է համայնքային միջոցները եւ հիմա հայտնվել մեղադրյալի աթոռին: