ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆուտբոլի ֆեդերացիան թաքուն ինչ-որ բան անելու որևէ խնդիր չունի. Ռուբեն Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն  հայտնել էր, որ այսօր ընթանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեկան ժողովը, սակայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն արեց` ասելով, որ իր տեղակալն այսօր կվարի ժողովը, և ինքը ներկա չի լինի` հարգելի պատճառներով, որի մասին հետագայում կհայտարարի:

«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ֆուտբոլի ֆեդերացիան թաքուն ինչ-որ բան անելու որևէ խնդիր չունի: Ըստ այդմ, իմ տեղակալին` Արմեն Մինասյանին, լիազորում եմ վարելու այսօրվա նիստը և շարունակելու այն: Կարծում եմ` ունեմ այդ իրավունքը` որպես ֆեդերացիայի նախագահ:  Կան որոշ պատճառներ, ինչի մասին ավելի ուշ կտեղեկացնեմ, թույլ տվեք այս պահից բացակայել», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի  տեսանյութում:

 




Լրահոս