
Հունիսի 29-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Աշտարակի բաժնի և Անձնագրային և վիզաների վարչության ծառայողները ԱՎՎ վարչության շենքում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1979 թ. ծնված, նախկինում դատված Անդրանիկ Դ.-ին, որը ապրիլի 28-ից հետախուզվում էր Աշտարակի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: