ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերականգնողական կենտրոնում բուժվող զինվորները սելֆի արեցին վարչապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Վարչապետը ծանոթացել է կենտրոնի պայմաններին, հետաքրքրվել զինվորների առողջական վիճակով: Զինվորներից ոմանք հասցրել են նաեւ սելֆի անել վարչապետի հետ:

Վարչապետը զրուցել է կենտրոնում իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին ու պատասխանել տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել զինհաշմանդամներին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար և հորդորել նույնպիսի կամք ցուցաբերել բուժման ընթացքում, կենտրոնի մասնագիտական թիմի հետ ամեն ինչ անել շուտափույթ բուժվելու համար՝ իրենց առջև դնելով հեռահար նպատակներ:

«Մարդու նպատակադրվածությունն է ընդլայնում հնարավորի սահմանները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև ձեր ընտանիքներին, որ պատվով են տանում այս իրավիճակը: Նաև ներողություն եմ խնդրում ձեզնից, որ հայրենիքն ի վիճակի չի եղել, պատշաճ ձևով չի ապահովել այն ամենն, ինչ պետք է ապահովեր: Համագործակցված պետք է բոլոր խնդիրները քարտեզագրենք, որոշենք առաջնահերթությունները և միմյանց հետ փորձենք այդ խնդիրները լուծել, հաշվի առնելով հետևյալ բանաձևը՝ հայրենիքը պետք է սիրի իր քաղաքացուն, քաղաքացին էլ՝ հայրենիքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետությունն ամեն ինչ անելու է զինհաշմանդամներին ըստ արժանվույն գնահատելու համար: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կենտրոնը և զինհաշմանդամները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում ու հավելել, որ համագործակցությամբ հնարավոր կլինի քայլ առ քայլ հասնել բոլոր խնդիրների լուծմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Զինված ուժերում առկա խնդիրների լուծումը և զինհաշմանդամներին հորդորել Պաշտպանության նախարարության հետ կիսվել ունեցած տեղեկատվությամբ ու փորձով:

Մանրամասները Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս