Երևանի «Փյունիկը» պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի և «Կրասնոդար 2»-ի կենտրոնական պաշտպան Վիտալի Ստեժկոյի հետ:
Երիտասարդ ֆուտբոլիստն առաջիկա մրցաշրջանը վարձակալական հիմունքներով կանցկացնի երևանյան ակումբի կազմում: Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է «FM Sports Agency» կազմակերպության ֆուտբոլային գործակալ Օլեգ Շիգաևը: