Այսօր, ժամը 19:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Ե., ծնված 1935 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25-30 մ գլորվել ձորը:
ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Ջ. Ե.-ն (ծնված 1960 թ.) և Ն. Կ.-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Բժիշկները Ռ․ Ե.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Ջ. Ե.-ինը՝ միջին ծանրության, իսկ Ն. Կ.-ինը՝ բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: