Փաշինյանն առաջիկա օրերին աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Նա տեղեկացրեց, որ վաղը Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության են դրվելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձևի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձևի նախագծերը: