Հունիսի 19-ին կալանավորվեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:
Մանվել Գրիգորյանի` Էջմիածնի և արցախյան առանձնատներում կատարված բացահայտումներից հետո նրա ընտանիք անդամների և առանձնատների նկատմամբ իրավապահները խիստ հսկողություն են իրականացնում:
Ավելին, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանին բանակից լայնածավալ գողություններ կատարելուն օգնել և անմիջական մասնակցություն են ունեցել նաև գնդապետ կինն ու նախկին քաղաքապետ որդին, հսկողությունն ավելի է խստացվել:
ArmLur.am-ի նկարահանող խումբն այցելել է Գրիգորյանների առանձնատուն, որտեղ կարողացել է կարճատև զրույց ունենալ տարածքը հսկող անվտանգության աշխատակցի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում