Ճարպակալման մի քանի պատճառներ կան: Դրանցից են` ոչ կանոնավոր և հապճեպ ոտքի վրա սնվելը, անհրաժեշտ քանակից ավելի շատ ուտելը, նույնիսկ փոքր չափաբաժինների դեպքում` սպիտակուցի, ճարպի և ածխաջրերի ոչ ճիշտ հարաբերակցությունը։ Եթե կա ժառանգական նախապայման, ապա այն ավելի ուժեղ է արտահայտվում դաշտանադադարի շրջանում։
Ստացվում է այնպես, որ նրբագեղ կառուցվածքով աղջիկները տարիքի հետ գիրանում են: Այդ ընթացքը թելադրվում է ճարպային հյուսվածքների կուտակող հատկությամբ։ Եթե ետծննդաբերական շրջանում կինը չի հետևում իր սննդին, ապա հղիության ժամանակ ձեռք բերված մի քանի կիլոգրամներին անխուսափելիորեն գումարվում է նորը։
Կրիտիկական է նաև տարիքային հորմոնալ փոփոխությունը, որն ի հայտ է գալիս 45 տարեկանին մոտ կանանց շրջանում։ Եթե այդ շրջանում նկատվում է քաշի ավելացում 3-6 կգ` դա համարվում է նորմալ։
Ոչ թե պետք է քիչ ուտել, այլ ճիշտ սնվել, ճիշտ բալանսավորված չափաբաժինը հնարավոր է լինի քաշով շատ, բայց պարունակի նվազ քանակի կալորիաներ։ Սակայն մարդկանց մոտ արմատավորվել է պատկերացումը, որ «նիհարելու համար պետք է քիչ ուտել», և շատերը տանջում են իրենց կոշտ սննդակարգերով, ինչը զգալի վնաս է հասցնում առողջությանը»։
Գիրության բուժման ընթացքում հաճախ նշանակում են հակադեպրեսանտ կամ նյարդերը հանգստացնող դեղորայք։ Լավ ածխաջրեր են խոշոր աղացած ալյուրից պատրաստված հացը, վարսակի փաթիլները, լոբին, սիսեռը, ոսպը, թարմ միրգ-բանջարեղենը և դրանցից մզված թարմ հյութը (առանց շաքարի), ցածր յուղայնությամբ կաթնամթերքը։
Օրը 2 անգամ պետք է ուտել սպիտակուց պարունակող մթերքներ` ձուկ, կաթ, մածուն, կեֆիր և այլն։
Օգտագործվող ճարպերի քանակը հնարավորինս պետք է նվազեցնել։