Նադեժդա Սարգսյանը 64 տարեկան էր. քաղցկեղի դեմ անզոր գտնվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

64 տարեկան հասակում այսօր մահացավ երգչուհի, մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը:Նա քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինն է, երգչուհի Էմմիի մայրը։1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ.` «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1978-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, 1992 թվականից, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։

1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» և այլն։ 2008-2009 թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։ Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։ Երգացանկում են՝ Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երգերից:

Նադեժդա Սարգսյանն արդեն մի քանի տարի է ինչ պայքարում էր քաղցկեղի դեմ և հիվանդանոց էր տեղափոխվել այսօր` ծանր վիճակում:

ArmLur.am-ը ցավակցում է Նադեժդա Սարգսյանի հարազատներին:




Լրահոս