«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, հայ-նախիջեւանյան սահմանին վերջին օրերին լարվածությունն աճել է. հունիսի 30-ի երեկոյան եւ հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը նախիջեւանյան ուղղությամբ՝ որոշ տեղամասերում, փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Ի պատասխան` ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ էին բացել` թույլ չտալով հակառակորդին կատարելու իր խնդիրը: Արցախյան ազատամարտի մասնակից Վահան Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե այսպես Ադրբեջանը փորձում է պատերազմ սադրել:«Ադրբեջանն ամեն գնով ուզում է պատերազմի կամ շանտաժի միջոցով իր նպատակին հասնել:Եվ կարծում եմ` այսօր մենք մտածելու տեղիք ունենք, որովհետեւ եթե պատերազմն իրենք սկսեն, մենք պետք է պատրաստ լինենք ամեն կերպ հարված տալու»,- ասել է նա՝ հավելելով,- «բայց այնքանով է լավ իրավիճակը մեզ համար, որ մենք նախկին ռեժիմից ազատվել ենք եւ այժմ ի դեմս Հայաստանի` ունենք ուժեղ իշխանություն, ժողովրդի վստահությունն ունեցող իշխանություն»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: