ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում․ ԵԿՄ-ականներն ու նրանց միացած ազատամարտիկներ չեն կարողանում որոշել կառույցը նախագահ ունենալու է, թե ոչ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկրապահ կամավորական միությունում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հուլիսի 10-ին կհրավիրվի վարչության նիստ, որի ժամանակ էլ վերջնականապես կհստակեցվեն արտահերթ համագումարի հետ կապված հարցերը: Սակայն մինչ այդ էլ ԵԿՄ-ականներն ու նրանց միացած այլ ազատամարտիկներ չեն կարողանում համաձայնության գալ ու որոշել հարցը՝ կառույցը նախագահ ունենալու է, թե ոչ: ԵԿՄ-ականները նախագահ ունենալու կողմնակից են` ի դեմս Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի, իսկ մյուս մասը կարծում է, թե կառույցը պետք է վարչությունը ղեկավարի:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 




Լրահոս