Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության տվյալներով` առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել 2.4 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 111 հազար 800 տոննա հաց` անցած տարվա նույն ժամանակահատվածի 114 հազար 600 տոննայի դիմաց:

Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ այս նվազումը պայմանավորված է բնակչության թվաքանակի նվազման եւ գնողունակության անկման հետ, քանի որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, արտադրության ծավալները:




Լրահոս