Երկրապահ կամավորական միությունում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տոեղեկություններով` հուլիսի 10-ին կհրավիրվի վարչության նիստ, որի ժամանակ էլ վերջնականապես կհստակեցվեն արտահերթ համագումարի հետ կապված հարցերը:
Սակայն մինչ այդ էլ ԵԿՄ-ականներն ու նրանց միացած այլ ազատամարտիկներ չեն կարողանում համաձայնության գալ ու որոշել հարցը՝ կառույցը նախագահ ունենալու է, թե ոչ: ԵԿՄ-ականները նախագահ ունենալու կողմնակից են` ի դեմս Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի, իսկ մյուս մասը կարծում է, թե կառույցը պետք է վարչությունը ղեկավարի: