Քանի քաղաքացի է դիմել ԴԱՀԿ պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիս ամսվա ընթացքում Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 10916 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 1969 հեռախոսազանգի:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 91 բողոքի: 2018 թվականի հունիս ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 5975 քաղաքացի:




Լրահոս