ՀՀ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Կարեն Անդրեասյանին ՀՀ Ազգային Ժողովից միայն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է շնորհավորել: Այն Ազգային Ժողովը, որը դիֆերամբներ էր ձոնում Կարեն Անդրեասյանին, ընտրելուց հետո մոռացել է նրան: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի հայտարարությունից հետո «Ժառանգություն»-ը դուրս եկավ Ազգային Ժողովի նիստերի դահլիճից եւ մինչեւ շաբաթվա վերջ այլեւս չվերադարձավ, օմբուդսմենի ընտրությունները բոյկոտելուց հետո բացիկ է ուղարկել ՄԻ պաշտպանին: Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան դարձավ Կարեն Անդրեասյանը, որի նախաձեռնած օրենքներից մեկի հիմքով վերջերս գործարարների կողմից դատարան ներկայացված հայցով պարտություն կրեց «Հայկական ժամանակ» օրաթերթը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ