Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայությունը հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ «Ժողովուրդ» օրաթերթը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվել է` կգնա՞ Քոչարյանը հարցաքննության։ Սողոմանյանն ի պատասխան զարմանքն է հայտնել, թե ինչու է թեման այդպիսի դրամատիկ երանգներ ձեռք բերել: Նա նաև հռետորական հարց է հնչեցրել, թե եթե նախորդ տարիներին էլ նախաքննական մարմնի մոտ հարցեր ծագեին, Քոչարյանը չէ՞ր ներկայանա:
Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: