ՀՀԿ-ից մեծ արտահոսքը շարունակվում է. Մանվել Գրիգորյանը պաշտպանը ևս լքեց այն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ից մեծ արտահոսքը շարունակվում է, թեեւ պաշտոնական տվյալները բավական մեղմ պատկեր են ներկայացնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրել է, որ երեկվա դրությամբ ՀՀԿ-ից դուրս է եկել 3 հազար մարդ: Հիշեցնենք, որ հունիսի կեսին Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնողների թիվը պաշտոնապես 1500 հոգի էր:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական է եղել այս օրերին կալանավորված ԱԺ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանը` Արսեն Մկրտչյանը: Սակայն հիմա նա դուրս է եկել ՀՀԿ-ից՝ պնդելով. «Դուրս եմ գալիս մի կառույցից, որի գոյությունը դե ֆակտո ինձ համար չկա: Ես չեմ համարում, որ ՀՀԿ-ն այսօր գործում է, չեմ համարում, որ ՀՀԿ-ի հետ կարելի է հույսեր կապել: ՀՀԿ-ն ինձ համար կամ իմ ընտանիքի համար որեւէ լավ բան արած չունի: Ես եմ եղել կուսակցության համար, կուսակցությունն ինձ համար երբեք չի եղել: Կուսակցությունն ինձնից միայն վերցրել է, ոչ մի բան չի տվել ինձ»:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս