«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի մերձավորների պնդմամբ՝ նրա վրա վերջում կմնա «զենքի» հոդվածը, «որի համար մի քանի տարի է հասնում։ Զենքն էլ պահել է Նազիկի քրոջ տղան՝ «վիզ» է վերցրել, Մանվելն «օժանդակող» է։ Ինչ վերաբերում է տուշոնկա-սգուշչոնկաներին, դրանք 2 միլիոն դրամի են, 3-ի դեպքում է քրգործ հարուցվում․ նկարահանումները խառն են արվել՝ հա՛մ ԵԿՄ պահեստում, հա՛մ գեներալի նկուղում։
Եթե հաշվի առնենք, որ իր հիվանդությունը՝ կառավարության որոշմամբ, այն հիվանդությունների ցանկում է, որոնց համար կալանքից ազատվում են, գեներալը նոր բուժզննություն կանցնի, ու չի բացառվում, որ ազատ արձակվի՝ հաշվի առնելով նաեւ հայրենիքի հանդեպ ծառայությունները․ հո չե՞ն թողնելու բանտում մեռնի։ Մնում է բարոյական պահը։ Ա՛յ, էդ ամենադժվար բանն է լինելու իր համար»։
Առավել մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում