«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` նախօրեին տեղի է ունեցել «Ապարան» ջոկատի հրամանատար, ապարանցի Ռազմիկ Պետրոսյանի դստեր հարսանիքը, որին մասնակցել են ԵԿՄ նախկին եւ ներկա բազմաթիվ անդամները:
Հիշարժանն այն է, որ ԵԿՄ-ից տարանջատված եւ առանձին միավորումներ կազմած ազատամարտիկները հարսանեկան արարողությանը ներկայացել են համախմբված ու ամբողջ կազմով, ինչը աննախադեպ երեւույթ է:
Նշենք, որ մինչեւ Մանվել Գրիգորյանի մասին սկանդալային պատմությունների բացահայտումը` ազատամարտիկների այդ կարգի համերաշխություն չի նկատվել»:
Առավել մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում