Սերժ Սարգսյանը դեռևս անտուն է. անվտանգության պատճառով առաջարկ է մերժվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ մի փոքր էլ անտուն կմնա: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ տան տրամադրման հետ կապված աշխատանքները դեռեւս ընթանում են, իսկ հիմնական խնդիրը կապված է անվտանգության ապահովման հետ: «Որեւէ առանձնահատուկ բան չկա, պարզպաես պետգույքում համապատասխանող անշարժ գույք չկա այս պահին: Համապատասխանող նկատի ունեմ նախորդ երկու նախագահներին տրամադրված առանձնատների տրամաբանության մեջ որեւէ գույք չկա, այդ իսկ պատճառով տարբերակներ են քննարկվում, որպեսզի պետությունն ինչ-որ գույք գնի Սերժ Սարգսյանի համար»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա:

Դիտարկմանը` մինչ այս եղե՞լ են տարբերակներ, որոնք Սերժ Սարգսյանի կողմից մերժվել են, Աղաջանյանը պարզաբանեց. «Իրականում առաջարկներ եղել են: Օրինակ՝ մի առաջարկ է եղել, որի շուրջ անվտանգության աշխատակիցներն են բացասական կարծիք հայտնել: Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն ասում է` սա վատն է, կամ իմ համար քիչ է, ավելի շատ անվտանգության խնդիրներից ելնելով են այդ առաջարկները մերժվում, բայց ես կարծում եմ` մոտ օրերս ինչ-որ բան կգտնենք»:




Լրահոս