Արտաքին գործերի նախարարությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել եւ կարծես թե թավշյա հեղափոխությունն այնքան էլ չի անդրադարձել նախարարության աշխատակազմի վրա: Հետաքրքիր է, որ դեռեւս ապրիլի 21-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականից երկուօր առաջ, ՀՀ արտաքին գործերինախարարություն էին հրավիրվել Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, որոնց ներկայացվել էր, թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում:
Մասնավորապես օտարերկրյա դիվանագետներին այդ օրը հաղորդվել է, որ «ցույցերիու երթերի կազմակերպիչներն իրականացրել են բազմաթիվ իրավախախտումներ եւ առաջին հերթին խախտել են հենց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, ինչը հանգեցրել է անարխիկ դրսեւորումների՝ վտանգելով հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները։Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները նաեւ ընդգծել էին, որ խոչընդոտվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, փորձեր են կատարվել ներխուժելու կրթօջախներ, պետական հիմնարկներ ու այլ հաստատություններ եւ խաթարելու նրանց բնականոն աշխատանքը, վնասվել է հանրային ու մասնավոր գույքըեւ այլն»:
Ընդ որում, հետաքրքիր է, որ Էդվարդ Նալբանդյանի կողքին էին նստած արտաքին գործերի նախարարի տեղակալներ Կարեն Նազարյանը, Արմեն Պապիկյանը, Ռոբերտ Հարությունյանն ու Աշոտ Հովակիմյանը: Նախարարի կողքընստելու, Սերժ Սարգսյանի իշխանությունը պաշտպանելու, ընդդիմությանը քննադատելու որոշումըիրենցն է, հայեցողական պաշտոններկրողներինը, ոչ-ոքչէր կարող պարտադրել անել այն ինչ արվել է. գոնե դե յուրե: Օտարերկրյա դիվանագետների առջև ընդդիմության «դիմակը պատռողներից» Էդվարդ Նալբանդյանն իհարկե չընդգրկվեց նոր կառավարության կազմում:Սակայն հունիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետին էր ներկայացրել ԱԳ նախարարի տեղակալների վերաբերյալ առաջարկություններ: Այդ օրը պաշտոնավարող բոլոր փոխնախարարները վերանշանակվեցին:
Իսկ փոխնախարարներից միայն Ռոբերտ Հարությունյանն էր, որ ցուցաբերեց բարոյական հատկանիշներ եւ հրաժարական տվեց պաշտոնից: Ամենատարօրինակ կերպով մնացած փոխնախարարները համարեցին, որ կարող են մնալ հիմա էլ Փաշինյանի կառավարությունում եւ նույն պաշտոններում: Ընդ որում, ընդգծենք, որխոսքը գնում է ոչ թե դիվանագիտական ծառայության մեջ գտնվող դիվանագետների, այլ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձաց մասին:
Եվ հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից եւ նոր նախարարների նշանակումներից հետո գրեթե բոլոր փոխնախարարները փոխվեցին, սակայն արտաքին գործերի նախարարության դեպքում ընդամենը մեկ փոփոխություն եղավ: Ինչու. այս հարցին ի պատասխան վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշեց. «Դրանք քաղաքական որոշումներ են եւ կայացվել են` հաշվի առնելով աշխատողների մասնագիտական հմտությունը եւ քաղաքական ու աշխատանքային նպատակահարմարությունը: Այսինքն, հնարավոր չի, որ բոլոր փոխնախարարները, փոխվեն, որովհետեւ նաեւ կրում են ինստիտուցիոնալ հիշողություն` հատկապես արտաքին գործերի նախարարության դեպքում: Որտեղ նման բան չի եղել եւ եղել է քաղաքական նպատակահարմարություն, փոխնախարարները փոխվել են, իսկ ԱԳՆ-ի դեպքում վարչապետը նման նպատակահարմարություն չիտեսել»:
Բոլորի համար ակնհատ էր, որ դիվանագետները չպետք է կաշկանդված լինեն իրենց նախկին կեցվածքով եւ հայտնած դիրքորոշումներով՝ որպեսզի ավելի վստահելի խոսեն Հայաստանում ժողովրդի լայն աջակցությունը վայելող իշխանության, սկիզբ առած խորքային բարեփոփոխումների, ժողովրդավարական գործընթացների, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին: Այս ամենի մասին խոսելիս առնվազն պետք է հավատալ սեփական ճշմարտացիությանը եւ որոշակի արժեհամակարգի կրող լինել: Այս իմաստով առաջին պլան են դուրս գալիս հայեցողական պաշտոններ զբաղեցնողները, հատկապես նրանք, ովմինչեւ հեղափոխությունը ընդգծված բացասական վերաբերմունք ունեին նախկին ընդդիմադիրների, նրանց առաջ քաշած պահանջների եւ դավանած արժեքների նկատմամբ:
Փորձագետներիի պնդմամբ, նոր կառավարությունը կարիք ունի բարձրաստիճան այնպիսի պաշտոնյաների, որոնք կաշկանդված չենիրենց նախկին դիրքորոշմամբ եւ կեցվածքով եւ կարող են հնարավորինս արագ եւ արդյունավետ կերպով նյութականացնել միջազգային այն դրական իմիջը, որն, անկախ ԱԳՆ ջանքերից, ունի այսօր: Ավելին, տեսակետ կա, որ շատ դժվար կլինի (եթե ոչ անհնարին) նշյալ փոխնախարարներին հիմա էլ 180 աստիճան տարբերվող պատկեր ներկայացնել Հայաստանի մասին: Չէ որհենց ԱԳՆ-ի վրա է դրված Նոր Հայաստանի ներկայացումը, այդ փոխնախարարներն ու մնացած դիվանագետները հիմա օրուգիշերպետք է հանդիպումներ ունենային եւ ներկայացնեին մեզանում տեղիունեցող դրական գործընթացները, փառաբանեին նոր կառավարության քայլերը, ժողովրդի տված մանդատը, վճռականությունը, աջակցեին նոր նախաձեռնություններին:
Նաիրա Հովհաննիսյան