Երբ կվերանայվի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան մեկ ամիս է անցել, ինչ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը հանրային ծառայկությունները կարգավորող հանձնաժողովի հետ քննարկում է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը: Սակայն վերջնական որոշում դեռ չկա: Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ կառավարությունում քննարկումներն ընթանում են հենցէլեկտրաէնեգրիայի եւ գազի սակագնի կառուցվածքի առումով:

Իսկ թե ինչ արդյունք կտան այս քննարկումները, նախարարությունից դժվարացան հստակ պատասխանել: Ինչպես հայտնի է` էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Եթե այս դեպքում վերանայվի, ապա դա կլինի օգոստոս ամսից հետո, քանի որ փետրվար ամսին արդեն իսկ մեկ անգամ վերանայվել ու հաստատվել էգործող սակագինը:




Լրահոս