ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հյուրընկալել է ամերիկահայ հայտնի գործարար, սոցիալական լրատվական Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին, որը, խոսելով թավշյա հեղափոխության մասին, ասել է. «Երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ»: Նշելով, որ սա իր 6-րդ այցն է հայրենիք՝ Օհանյանը հավելել է, որ ուրախ կլինի նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե անձը տնտեսագետի որակավորմամբ հաշվետար է աշխատում, ապա այդ ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվարկվո՞ւմ է, թե՞ ոչ:

Իլոնա Հարությունյան (31 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Հարությունյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ մասնագիտական աշխատանքային ստաժը ստացած բարձրագույն կրթությանը, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժն է` անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից:
Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը: Ուստի տնտեսագետի որակավորմամբ հաշվետար աշխատելու ժամանակահատվածը կարող է համարվել մասնագիտական աշխատանքային ստաժ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական խորհրդի կողմից «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ ներառվում է նաեւ մինչեւ 1991թ. ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ, իսկ դրանից հետո ՀՀ զինված ուժերի սպայական կազմում ժամկետային զինվորական ծառայություն անցնելու ժամանակահատվածը:

 

 

 

ՀԱՐՑ. Քույրս ունի 3-րդ կարգի հաշմանդամություն, աշխատում է որպես դերձակ: Խնդրում եմ` ասեք` նա` որպես հաշմանդամություն ունեցող աշխատող, ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել:

Անահիտ Եղիազարյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Եղիազարյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի` Հաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով, բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (141 հոդված): Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն /144 հոդված/:
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների համար uահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի:
Աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի uահմանվում: Աշխատողների թվի կամ հաuտիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավաuար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն oգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» Ունիսոն հկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ իրենց աշխատանքային պարտականությունները հաջողությամբ եւ բարեխղճորեն կատարող բանվորներին եւ ծառայողներին առաջին հերթին են առավելություններ ու արտոնություններ տրվում սոցիալ-կուլտուրական եւ բնակարանակենցաղային սպասարկման ասպարեզում: Ի դեպ, արգելվում է պահումներ կատարել արձակման նպաստից, փոխհատուցումային եւ այլ վճարումներից, որոնց վրա օրենսդրության համաձայն բռնագանձումներ չեն տարածվում:




Լրահոս