Վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը միանգամայն ընդունելի է համարում մարդու անձնական տարածք մտնելը եւ այն նկարահանելը, եթե խոսքը ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից աշխատավարձ ստացող Երեւանի քաղաքապետի մասին է: Մեկնաբանելով դիտարկումը, թե Տարոն Մարգարյանը նշել է, որ հորից բիզնես է ժառանգել` Արեն Մկրտչյանն արձագանքել է, որ դա ոչ մի տեղ նշված չէ: «Եվ մենք, առհասարակ, ֆիլմում չենք ասում, որ այդ ամենը ուղիղ պատկանում է իրեն, մենք ասում ենք` լրագրողերը հետաքննության ընթացքում ձեռք են բերել սեփականության վկայականների պատճեններ, եւ ցույց ենք տվել, որ դրանք պատկանում են ուղիղ փոխկապակցված անձանց` ընտանիքի անդամների, մտերիմ ընկերների, եղբայրների անուններով են, եւ այստեղ գուցե եւ լինի շահերի բախում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ֆիլմը նախորդ տարվա նոյեմբերի 1-ից մինչեւ այս տարվա փետրվար արված հետաքննության արդյունք է, այսինքն` այդ ժամանակ Արեն Մկրտչյանը խորհրդական չի եղել: Նշանակվելուց հետո արդեն Արեն Մկրտչյանը պատասխանատվություն չի կրելու ֆիլմի 2-րդ մասի համար, որն ապագայում է հրապարակվելու: Նշենք, որ ֆիլմում արձանագրված տվյալները փոխանցվել են ԱԱԾ:
ԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ