ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Էրեբունի վարչական շրջանում

Դատելով աղբի չափերից ու տարածված գարշահոտությունից` կարելի է ենթադրել, թե քանի օր այս տարածքում աղբահանություն չի կատարվել: Լուսանկարն արվել է առավոտյան` ժամը 10-ի սահմաններում: Թե մինչ օրվա ավարտն ինչպիսի տեսք կունենա «Սանիթեք»-ի այս «խեղճ» արկղը, դժվար չէ ենթադրել:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու պարագայում:

Անի Ֆեռոյան (35 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ֆեռոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին անձամբ հայտնելիս հայտարարություն տվողը ներկայացնում է`
դիմում, ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ դրա պատճենը, այլ պետության քաղաքացու անձնագիրը եւ դրա պատճենը (անձնագրերի եւ անձնագրերի պատճենների համապատասխանությունը ճշտելուց անմիջապես հետո անձնագրերը վերադարձվում են հայտարարություն տվողին):
Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին փոստով հայտնելիս հայտարարություն տվողը ներկայացնում է`
դիմում, ՀՀ քաղաքացու եւ այլ պետության քաղաքացու անձնագրերի նոտարական կարգով վավերացված պատճենները:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին չհայտնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը որքա՞ն է կազմում: Եվ ցանկանում եմ տեղեկանալ նաեւ, թե ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները:

Վեներա Մխիթարյան (68 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Մխիթարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 25.000 դրամ: Միաժամանակ հայտնում ենք, որ բնակարանային վարձի, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու, պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու (այդ թվում` դեղորայք), պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներ անվճար ստանալու, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթեւեկելու հնարավորություն է տրվում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները եւ ՀՀ-ում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաեւ պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակցիները եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար եւ շարքային կազմի այն անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս: Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն եւ բժշկական սպասարկում, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով:




Լրահոս