Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը թաքուն ընտրական նախագիծ է գրում, իրավաբանական հանրությունն անտեղյակ է կատարվող փոփոխութուններից․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իրավաբանական շրջանակներում այս օրերին քննարկվում է, որ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը թաքուն ընտրական նախագիծ է գրում, այնպես, ինչպես արել են նախկին իշխանությունները: Բանն այն է, որ իրավաբանական լայն հանրությանն անհայտ է, թե ինչ փոփոխություններ են ուզում անել ներկա իշխանությունները, ընդամենը կցկտուր ինֆորմացիաներ ունեն, այն էլ՝ ասուլիսներից, հարցազրույցներից եւ հրապարակային այլ միջոցառումներից: Օրինակ՝ խոսում են, որ որոշվել է խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմն իջեցնել։ Նախ ասում էին, որ 5-ի փոխարեն դառնալու է 3, 7-ի փոխարեն՝ 5, սակայն, վերջին տվյալներով՝ մտադիր են իջեցնել 1 տոկոսով։ Այսինքն՝ կուսակցությունների համար 5-ի փոխարեն անցողիկ շեմը կսահմանվի 4 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոսի փոխարեն 6 տոկոս: Մեր աղբյուրը, անդրադառնալով այս փոփոխությանը, նշեց, որ պառլամենտական կառավարման երկրում հակառակն է լինում, անցողիկ շեմը բարձր է լինում, որպեսզի հեշտությամբ կառավարություն ձեւավորեն եւ ետընտրական ճգնաժամերի մեջ չհայտնվեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս