«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո, արմատական փոփոխությունների է ենթարկվելու նաեւ Հարկային օրենսգիրքը, սակայն գործարարները դարձյալ անտեսվում են օրենք գրողների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով միջին գործարարներից Գ. Սիմոնյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով առավոտյան 1 բաժակ սուրճ խմելու: «Հասկանում եմ` ուզածս մեծ բան է, բայց կարծում եմ` արժե մեկ ժամ կորցնել` մի հասարակ մարդու (գործարարի) կարծիք լսելու համար. ի դեպ, ասելիքս անձնական խնդիր չէ»:
Գործարարը գրել է, թե «Պարո՛ն վարչապետ, Ձեզ կներկայացնեն լուծումների փաթեթ (ամեն մեկը իր շահը տողատակերով հաշվի առած) կասեն` այսօրվա համար սա է լավագույն տարբերակը: Խնդրում եմ` թույլ չտաք Ձեզ խաբեն: Ինչպես ասում են` «Պառավը խելոք չի լինում, այլ գխովն է անցած լինում»: Գործող օրենքներով հարկատուներս պոտենցիալ հանցագործներ ենք, եւ երբ ուզեն` կպատժեն մեզ: Այս ոլորտում ռադիկալ մոտեցումներ են պետք… ազատություն է պետք նաեւ օրենքի դաշտում, բռնողներ, ստուգողներ եւ բանսարկուներ պետք չեն: Ես ունեմ առաջարկների կոնկրետ փաթեթ»»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: