SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՝ քիչ առաջ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Ճամբարակի և Սևանի բաժինների ծառայողները ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների հետ Գեղարքունիքի մարզի Ջիլ, Ծովազարդ գյուղերի հատվածում հայտնաբերել են որպես անհայտ որոնվող, Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ, 15-ամյա Է. Ղ.-ին և 11-ամյա Է. Ղ.-ին: Երեխաները հուլիսի 4-ին ժամը 05:30-ի սահմաններում ֆերմայից դուրս էին եկել և այլևս տեղեկություններ չկար նրանց մասին: Երեխաների կյանքին վտանգ չի սպառնում:
Հայտնաբերել են անհայտ կորած 11 և 15 –ամյա երեխաներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ