Կառավարության մոտ իր բողոքի ձայնն էր եկել բարձրացնելու թոշակառու մի կին, ով նշեց, որ տան լույսն անջատել են: Տիկին Անժելան չնչին կենսաթոշակ է ստանում եւ չի կարող վճարել գումարը: Մյուս կողմից վստահ է, որ ինքն այնքան էլեկտրաէներգիա չի ծախսել, որքան պարտադրում են վճարել: Թոշակառուն բնակվում է Շարբախում, Շիրակի 2 ա հասցեում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: