ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 157 շենքի դիմաց Mercedes Vito մակնիշի AՏH 011 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 54-ամյա Հովհաննես Տատոյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Վարորդը, ով, ըստ տեղեկությունների, Վրաստանի քաղաքացի է, փախուստի չի դիմել: