Զինկոմիսարիատների թվի կրճատման արդյունքում գործազուրկների թվի ավելացում չի լինի. ՊՆ խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինկոմիսարիատների թվի կրճատմամբ պայմանավորված գործազուրկների թիվը չի ավելանա: Իրենց հաստիքը կորցրած անձանց առաջարկվելու են այլ տարբերակներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:

«Ներկայում խնդրի լուծման առաջնային փուլն է: Մարդուն չեն կրճատելու ու թողնեն գործազուրկ: Լինելու է օպտիմալացում: Եթե մարդը մեկ վայրում կորցնելու է իր հաստիքը, իրեն առաջարկվելու է այլ լուծում՝ միավորված զինկոմ շրջաններում, մոտակա զորամասի շրջանակում»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ եթե հեռու համայնքներում աշխատելը ձեռնտու չլինի, առաջարկվելու է աշխատանք նաև մեծ բնակավայրերում զինկոմիսարիատի ապահովման կետերում: Ուղղակի կրճատումներ չեն լինելու, որոշ հաստիքներ վերանայվելու են: «Մարդիկ մեծ մասամբ չեն տուժելու: Գործազուրկների թիվն այս գործընթացի շրջանակում չի ավելանալու»,-վստահեցրեց ՊՆ խոսնակը:




Լրահոս