Հայկական արտադրության հեռախոսների արտադրությունը կանգնել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական արտադրության հեռախոսների արտադրությունը կանգնել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում այս տարվա ընթացքում ընդհանրապես ոչ մի հատիկ բջջային հեռախոս չի արտադրվել: Իսկ անցած տարվա ընթացքում արտադրվել է ընդամենը 230 հատ բջջային հեռախոս: Տեղեկացնենք, որ Հայաստանում պլանշետներ եւ բջջային հեռախոսներ արտադրում է միայն մեկ ընկերություն` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսը» (Technology and Science Dynamics)։ Փոխարենը համակարգիչների արտադրության ծավալներն են ավելացել` 5 տոկոսով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարի արտադրվել է 233 հատ համակարգիչ, իսկ անցած տարում` 222 հատ:

Ընդամենը 11-ով է ավելացել համակարգիչները: Ի դեպ, երեկվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Նա ընդգծել է, որ ԱԺ-ում եւս պետք է նման փոփոխություն տեղի ունենա: Այս կերպ վարչապետը փորձում է խթանել հայկական արտադրությունը: Տեսնենք` նրան կհաջողվի, թե ոչ:




Լրահոս