ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն առաջիկայում չի պատրաստվում հրաժարական տալ: Այսօր րագրողների հետ ճեպազրույցում Թովմասյանը վստահեցրեց, որ օրակարգում նման հարց չկա: «Եթե երկրում տեղի ունեցող քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում պիտի փոխվի նաև դատական իշխանությունը, ապա սահմանադրության մեջ ինչ-որ բան այնպես չի գրված»,-պարզաբանեց նա:
Թովմասյանի խոսքով՝ դատարաններում դատավորներ կան, ովքեր նշանակված են ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կողմից, և պաշտոնավարում են:
«Դատական իշխանության առանձնահատկությունը հենց դրանում է կայանում, որ ինքը քաղաքական պրոցեսներից դուրս է և ինքը քաղաքական իշխանության փոփոխության հետ չի փոխվում: Եթե պիտի փոխվի, ապա ինքը անկախ չի, եթե ամեն անգամ տվյալ պահի քաղաքական իշխանությունը պիտի որոշի, ապա դատական իշխանությունը անկախ չի:Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են հստակ հիմքեր»,-նշեց նա: