Որևէ մեկը չի կարող հանցանք կատարել ու մնալ անպատիժ. Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հետևել «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին խորհրդակցություն կանցկացնի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ծրագրի առնչությամբ։ Վարչապետն այս հարցին անդրադարձավ Քաջարանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանը նշեց, որ ներկայում կան ներդրումային առաջարկներ, ըստ որոնց, կկառուցվի թունելներով ճանապարհ Սիսիանից դեպի Լիճք։ Վարչապետը խոստացավ, որ այդ ծրագրերը կդարձնեն քննարկման առարկա։ Կուսումնասիրեն նաև կարևոր նշանակության ավտոճանապարհի կառուցման հետագա ընթացքին վերաբերող հարցերը։ «Ես նաև իրավապահներին եմ հանձնարարել, որ այդ ճանապարհին ավելի ուշադրությամբ հետևեն։ Եթե կան չարաշահումներ, բոլոր մեղավորները բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն։ Հույս ունեմ, նկատել եք՝ Հայաստանում ամենաթողության դարն ավարտվել է; Որևէ մեկը չի կարող հանցանք կատարել ու մնալ անպատիժ»,-եզրափակեց պաշտոնյան։




Լրահոս