«Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում հաղթանակ է տարել Ռաֆաել Նադալը: Նա հաղթանակ է տարել Միխայել Կուկուշկինի նկատմամբ: Հանդիպումը տևել է 2 ժամ 26 րոպե ու ավարտվել 6:4, 6:3, 6:4 հաշվով:
Նադալը 5 էյս է կատարել, 3 կրկնակի սխալ թույլ տվել ու 13 բրեյք փոինթից հաջող է իրացրել 5-ը: Երրորդ փուլում Նադալը կմրցի Ալեքս դե Մինաուրի հետ: