«Արամ Սարգսյանը ԵԿՄ-ի հետ ինչ կապ ունի». Մանվել Գրիգորյանից նեղացածները կրկին հեռացան ԵԿՄ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրապահ կամավորական միության շուրջ կրքերը կրկին բորբոքվել են: Երեկ ԵԿՄ ակտիվի նիստում որոշում է կայացվել որպես վարչության նախագահ առաջարկել ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը, ինչը միաձայն ընդունվել է:

Սակայն այն ազատամարտիկների թվում, ովքեր ԵԿՄ անդամ չեն եւ ակտիվացել էին Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո, կան նաեւ այնպիսինները, ովքեր դեմ են թե’ ԵԿՄ-ի նախագահ ունենալու հանգամանքին, թե’ Արամ Սարգսյանի թեկնածությանը: Եվ հիմա այս իրավիճակը կրկին հանգեցնում է նրան, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ակտիվացած ազատամարտիկները կրկին սառեցնելու են համագործակցությունը ԵԿՄ-ի հետ:

«Հաստատ չենք համագործակցի, մենք ուրիշ ձեւ էինք ուզում: Խնդիրն Արամ Սարգսյանի մեջ չէ, նրան հարգում եմ, բայց ընդհանրապես նա ԵԿՄ-ի հետ ինչ կապ ունի: Նրան հարգում ենք որպես Սպարապետի եղբայր», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը:




Լրահոս