«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ դարձավ Սերժիկ Ավետիսյանը, դատավոր, որը վերաքննիչ դատարանում աշխատած ժամանակ քննել է 2008թ. քաղբանտարկյալների, այդ թվում՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քրեական գործը` անփոփոխ թողնելով նրանց նկատմամբ շինծու քրեական գործերով կայացված անարդար դատավճիռները:
«Ժողովուրդ» օրաթերթն Ավետիսյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք նա զղջացել է Փաշինյանին 7 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռն անփոփոխ թողնելու համար: «Դուք նշեցիք, որ մեղադրական դատավճիռը թողնվել է անփոփոխ, ես լրացում անեմ՝ մասնակի արդարացում է եղել, եթե ազդեցություններ լինեին, երեւի թե ես կգտնվեի ազդեցության տակ եւ գլխավոր դատախազության բողոքը այդ մասով չէի մերժի, այնպես որ դա այդպես չէ: Ինչ վերաբերում է զղջալուն կամ չզղջալուն, կան կոնկրետ գործի հանգամանքներ, կա օրենք, օրենսդրություն, եւ1991 թվականից ես դատական համակարգում եմ եւ չեմ հիշում մեկ դեպք, որ ես զղջամ»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: