ՀՔԾ-ն տարել է Մարտի 1-ի դեպքերի մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ ՀՔԾ-ն տարել է Մարտի 1-ի դեպքերի մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը: Ինչպես հայտնի է` վերջինս եղել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահը` ջանքեր գործադրելով մասնակիցը դառնալ դեպքերը կոծկելու հարցում: Եւ հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր թափ է ստացել Մարտի 1-ի գործի նախաքննությունը, իրավապահներն ուսումնասիրում են ամեն մանրուք: Մեզ հասած տեղեկություններով` հենց Նիկոյանի արխիվից նյութերն ուզելը, այսպիսի ուսումնասիրություններն էլ պատճառ են դարձել, որ վտանգը կանխազգալով` շատերը, այդ թվում` Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, լքեն Հայաստանը: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի օր շարունակ փորձել է մեկնաբանություններ ստանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 




Լրահոս