Այսօր խորհրդարանում շարունակվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները: Այսօր քննարկվում է «Ծառուկյան» խմբակցության առաջարկները: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ներկայացնելով իրենց առաջարկները, նշեց, որ առաջարկում են անցնել համամասնական ընտրակարգի և տարբերակ են առաջարկում, որով նախապատվություն տրվի նաեւ տարածքային թեկնածուներին:
Ըստ այդմ, առաջարկ եղավ, որ ամեն վեցնյակում պարտադիր մեկ հոգին լինի տարածքային թեկնածու, ով ունի այդ մարզի գրանցում:
«Ելք» խմբակցության ներկայացուցիչները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է լինելու, եթե այդ թեկնածուն հրաժարվի մանդատից: Բագրատյանը նշեց, թե ամեն մարզից երեք թեկնածու են ունենալու, Նաիրա Զոհրաբյանն էլ խելագարության ժանրից դիտարկեց, որ բոլորը կհրաժարվեն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: