Հայաստանի բնակիչների շրջանում բավական ամուր ամրապնդվել են միֆերն այն մասին, որ քրոնիկ տոնզիլիտի (եթե կան վիրահատության ցուցումներ) դեպքում չարժե հեռացնել քիմային նշիկները (գլանդները), քանի որ դա հանգեցնում է իմունիտետի անկման, ինչպես նաեւ տղամարդկանց մոտ պոտենցիայի հետ կապված խնդիրների առաջացման:
Սակայն ինչպես պնդում է «Սլավմեդ» ԲԿ-ի օթորինոլարինգոլոգ Լուսինե Սարգսյանը, եթե նշանակված կոնսերվատիվ բուժումը անհրաժեշտ արդյունավետություն չի ապահովում, ապա հարկավոր է կատարել նշիկների (գլանդների) հեռացում, քանի որ տվյալ պարագայում նրանց պահպանումը կարող է վտանգավոր լինել:
Նրա խոսքով, քիմային նշիկներն իսկապես վարակի ճանապարհի առաջին խոչընդոտներն են, սակայն եթե նրանք ի վիճակի չեն լինում կատարել իրենց գործառույթները՝ վնասում են մարմնի դիմադրողականությանը: Բացի երկու քիմային նշիկներից, կան նաեւ այլ նշիկներ, որոնք նույնպես ունեն իրենց պաշտպանողական գործառույթները՝ դրանք են՝ ըմպանային, լեզվային եւ երկու փողային նշիկները:
Բժշկի խոսքով, օրգանիզմում վարակի մշտական օջախը հանգեցնում է թունավորման եւ օրգան համակարգերի աշխատանքի լուրջ խանգարումների. կարող են զարգանալ այնպիսի բարդություններ, որոնցից են՝ ռեւմատիզմը, ռեւմոկարդիտը, պիելոնեֆրիտը եւ այլն:
Բժիշկը բացատրել է, որ քրոնիկ տոնզիլիտը հիմնականում հանդիպում է երեխաների մոտ, բայց այն առաջանում է նաև մեծ տարիքում: Տոնզիլիտն առաջանում է կոկորդում հաճախակի կամ ձգձգվող բորբոքային պրոցեսների ժամանակ, որի արդյունքում նշիկները կորցնում են պաթոգեն օրգանիզմների դեմ պայքարելու, հյուսվածքների մաքրման ունակությունը եւ իրենք են դառնում վարակի օջախ:
Ինչպես պարզաբանել է Լուսինե Սարգսյանը, հիվանդության ճշգրիտ ախտորոշման համար կատարվում են արյան ընդհանուր, C ռեակտիվ սպիտակուցի եւ Հակաստրեպտոլիզին-O լաբորատոր հետազոտություններ:
Հիվանդության բուժման համար հիմնականում կիրառվում է կոնսերվատիվ և ֆիզիոթերապեւտիկ բուժում, սակայն, երկարատեւ քրոնիկ տոնզիլիտի դեպքում մինչեւ 40 տարեկան հիվանդներին խորհուրդ է տրվում վիրաբուժական միջամտություն:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում, բժշկի խոսքով, այս վիրահատությունը, ինչպես նաև հաճախ հանդիպող պոլիպների եւ ադենոիդների հեռացումը կատարվում է բացառապես ընդհանուր անզգայացման ներքո, ինչը հարմար է ինչպես հիվանդի, այնպես էլ բժշկի համար: Իսկ վիրահատությունից մի քանի օր անց հիվանդը վերադառնում է իր առօրյա կենսակերպին:
Լուսինե Սահակյանը հավելել է, որ տարեց հիվանդներին, որոնց հակացուցված է լինում վիրահատական միջամտությունը, «Սլավմեդ» ԲԿ-ում առաջարկվում է այլընտրանքային բուժում՝ կրիոթերապիա, երբ շերտ առ շերտ հեռացվում է վնասված հյուսվածքը՝ դրանով իսկ բարձրացնելով իմունիտետը:
Բժիշկը տեղեկացրեց նաև, որ նշիկների (գլանդների) հեռացման համար «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ներկա պահին գործում է 35% զեղչ:
Հիշեցնենք նաև, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում առողջական խնդիրների վաղաժամ հայտնաբերման և բուժման նպատակով կարելի է դիմել ինչպես սոցփաթեթի ու բժշկական ապահովագրության շրջանակներում՝ այնպես էլ ապառիկ վճարման համակարգի՝ ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ: