ՊԵԿ նախագահն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարթին Գրոթեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ԱՄՀ-ի առաքելության հիմնական նպատակներին և ՀՀ ՊԵԿ խնդիրներին, այդ թվում՝ հարկային եկամուտների նպատակներին և հարկերից խուսափելու դեպքերին: Քննարկվել են նաև ՀՀ ՊԵԿ մարտահրավերները՝ կապված ԵՄ-ի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հետ: Անդրադարձ է եղել սեփականության հարկման ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի դերին ու հարկային հաշվետվությունների ներկայացման ձևերի պարզեցման խնդիրներին:

Կոմիտեի նախագահը դրական է գնահատել ԱՄՀ պատվիրակության համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում՝ հույս հայտնելով, որ նախաձեռնած բարեփոխումները շարունակական կլինեն:

Պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս