Հետաքրքիր իրավիճակ ՀՅԴ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջարկում է ընտրությունների ժամանակ իջեցնել անցողիկ շեմը` կուսակցությունների համար դարձնելով 4 տոկոս, դաշինքների համար` 6: Եւ ահա երեկ խորհրդարանում քննարկման ժամանակ ուշագրավ էր ՀՅԴ-ական պատգամավորների պահվածքը:

Մասնավորապես ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կողմ էր շեմն իջեցնելուն` ասելով, որ ստվերային ձայները չեն փոշիանա, իսկ ահա Սպարտակ Սեյրանյանը դեմ էր, քանի որ ըստ նրա` դա ամենեւին էլ չի նպաստի կուսակցությունների կայացմանը, եւ կոչ արեց խորհրդարանը չդարձնել փաբ: ՀՅԴ-ի դեպքում այս բազմակարծությունը զարմանալի է, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել տեսակետների միասնականությամբ, անգամ եթե ՀՅԴ-ականները տարբեր կարծիքներ են ունեցել, բարձրաձայն չեն ցուցադրել իրենց հակասությունները:

Ավելին` ՀՅԴ-ն միշտ ոչ միանշանակ վերաբերմունք է ունեցել այլ կարծիք արտահայտող կուսակցականների հանդեպ: Եւ այս ամենի համատեքստում երեկ տեղի ուենցածն անհասկանալի էր: Ի դեպ, երեկ պարբերաբար միմյանց հակասող տեսակետներ էին հայտնում նաեւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Փոխարենը ՀՀԿ ներկայացուցիչներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանն ու Վիգեն Սարգսյանն ամեն հարցում փորձում էին միասնական տեսակետ հայտնել` անգիր արած կրկնելով նույն փաստարկները:




Լրահոս