Ծեծկռտուք Ապարանում. մասնակիցների մեջ են դպրոցի ուսուցիչը, շտապօգնության վարորդը, դեղագետն ու դասախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզում, հուլիսի 5-ին, ժամը 11:30-ի սահմաններում Ապարանի բնակիչ, 66-ամյա Մանյա Խ.-ն ոստիկանության Ապարանի բաժին հայտնել է, որ իր հետ վիճաբանություն են ունեցել Ապարանի բնակիչներ, 68-ամյա Աշոտ Ս.-ն, 40-ամյա Արմեն Ս.-ն եւ 43-ամյա Սեւակ Ս.-ն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Մանյա Խ.-ն ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք ոտքերով ու ձեռքերով հարվածել են իրեն ու որդուն՝ 37-ամյա Արամայիս Ս.-ին, ինչի հետեւանքով իրենք մարմնական վնասվածքներ են ստացել:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ճանապարհը նեղացնելու հարցի շուրջ, իսկ կասկածյալներից Աշոտ Ս.-ն աշխատում է Ապարանի թիվ 1 հիմնական դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրասյի ուսուցիչ, Արմեն Ս.-ն՝ Ապարանի բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության վարորդ, իսկ Սեւակ Ս.-ն՝ նույն բժշկական կենտրոնում ՝ որպես դեղագետ:

Մայա Խ.-ի տղան էլ աշխատում է Հայաստանի ազգային ագրարարային համալասարանում:




Լրահոս