Ընկույզն օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր և ճարպաթթուներ է պարունակում։ Fithacker.ru կայքը ներկայացրել է ընկույզի օգտակար հատկությունները։
Սիրտ։ Ընկույզի պարբերական օգտագործումը կանխարգելում է սրտի հիվանդությունների առաջացումը, նվազեցնում արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։
Ուղեղ։ Ընկույզը մեծ քանակով ֆոլաթթու է պարունակում, որը լավացնում է նյարդային համակարգի աշխատանքը և կարող է նվազեցնել ճանաչողական հիվանդությունների առաջացումը։ Օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են լավացնել հիշողությունը և ճանաչողական կարողությունները։
Քաշի նվազեցում։ Ընկույզը շատ կարևոր է քաշը կարգավորելու համար։ Չնայած ընկույզի կալորիականությունը բավական բարձր է, քիչ քանակով օգտագործելու դեպքում այն կօգնի ավելորդ քաշի դեմ պայքարում։
Դիաբետ։ Հետազոտությունների համաձայն՝ կանայք, ովքեր շաբաթվա ընթացքում 28 գրամ ընկույզ են օգտագործում, 24 տոկոսով քիչ են հակված 2-րդ տիպի դիաբետի առաջացմանը։ Ընկույզն օմեգա-3 և 6 ճարպաթթուներ է պարունակում, որոնք կարևոր նշանակություն ունեն 2-րդ կարգի դիաբետի կանխարգելման գործում։
Տղամարդու առողջություն։ Ըստ որոշ հետազոտությունների՝ ընկույզը լավացնում է սպերմայի որակը։
Օգտակար է մաշկի համար։ Օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են պահպանել խոնավությունը՝ դրան թարմություն և փայլ հաղորդելով։ Բացի այդ՝ ընկույզը կարող է օգնել նվազեցնել բորբոքումը և մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից։ Ընկույզը վիտամին E է պարունակում, որը հայտնի է՝ որպես հակաօքսիդանտ. այն մաշկին փայլ է հաղորդում, այն դարձնում հարթ և արագացնում ապաքինումը։
Օգտակար է վարսերի համար։ Ընկույզը վիտամին B7 է պարունակում, որը կարող է ամրացնել մազերը, նվազեցնել մազաթափությունը և լավացնել մազերի աճը։